Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն ձգտել Իրանի հետ գործարքի, այդ թվում՝ միջուկային ծրագրի հարցով, անկախ այդ հարցում Իսրայելի դիրքորոշումից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կարող ենք հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկարաժամկետ կարգավորման։ Իսրայելին դա կարող է դուր գալ կամ ոչ, բայց սկզբունքորեն մենք կարծում ենք, որ դա բխում է ԱՄՆ շահերից։ Այնպես որ, մենք կշարունակենք ձգտել դրան»,- ասել է Վենսը։



