Մենք կանենք ամեն ինչ խաղաղության պահպանման հա...

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ Մոլդովան ջանքերը կկենտրոնացնի այն բանի վրա, որ նվազագույնի հասցնի ռուսական ագրեսիայի ռիսկը, բայց նման սցենարի դեպքում կպաշտպանվի։ Այս մասին Սանդուն ասել է ռուս բլոգեր Յուրի Դուդի հարցազրույցում։

Նախագահն ասել է, որ իր երկիրը ամեն ինչ կանի հակամարտությունը կանխելու համար։

ticketon.am
РЕКЛАМА

«Սահմանադրությամբ մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի պահպանենք խաղաղությունը եւ որպեսզի ապահովենք մեր քաղաքացիներին։ Մենք բանակ ունենք։ Պաշտպանական հատված, եւ մենք ներդրումներ ենք կատարում։ Բայց մենք հուսով ենք, որ այս պատերազմը շուտով կավարտվի եւ մենք կկարողանանք ներդրումներ կատարել տնտեսությունում»,- ավելացրել է նախագահը։

Նրան խնդրել են հստակ պատասխանել հարցին, թե արդյոք Մոլդովան կդիմադրի ներխուժման դեպքում։

«Մենք անպայման կպաշտպանենք մեր երկիրը»,- ասել է Սանդուն։

Նա հերքել է լուրերն այն մասին, որ Կիեւից իբր առաջարկ է ստացվել օգնելու ուժային ճանապարհով լուծել չճանաչված Մերձդնեստրի հարցը։