«Մենք» ՀԿ հիմնադիր Կարեն Սիմոնյանը միջոցառում...

«Մենք» ՀԿ հիմնադիր Կարեն Սիմոնյանը հունվարի 28-ին միջոցառում էր նախաձեռնել՝ նվիրված Հայոց բանակի 33-ամյակին։

Միջոցառման շրջանակներում «Մենք»-ի կամավորների և հյուրերի հետ հանդիպել է երգիչ Արսեն Սաֆարյանը, ով հանդես է եկել օրվան համահունչ համերգային ծրագրով։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Գյումրու բուհերի ուսանողներ, զինվորականներ, պատերազմի կամավորներ, մտավորականներ, երիտասարդներ:

«Օրացույցով հունվարի 28–ը տոնական է համարվում, սակայն, լինենք անկեղծ, մեր տրամադրությունները հայտնի պատճառներով տոնական չեն։ Մեր բանակը և՛ դրսից է հարվածներ ստացել, և՛ ներսից։ Մենք կորցրել ենք Արցախը և Հայաստանի տարածքները ոչ թե բանակի, այլ լրիվ ուրիշ պատճառներով։ Մենք պետք է ծնկած վիճակից ոտքի կանգնենք՝ նաև արցունքների արանքից ժպտալով ու մեր բանակի նվիրյալներին մեծարելով։ «Մենք»–ի այս միջոցառումը հենց այդ նպատակով է»,-ասել է «Մենք» ՀԿ-ի հիմնադիր Կարեն Սիմոնյանը։