Եթե մենք այսօր տարածքներ ենք զիջում, հետո ադրբեջանցիները կասեն՝ դուք ճանաչել եք Արցախն Ադրբեջանի կազմում, դե փոխհատուցումները տվեք, դե թողեք, որ ադրբեջանցիներին այստեղ վերաբնակեցնենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Հետո էլ մենք պետք է հերոսաբար լրագրողներին հավաքենք ու հիմնավորենք, որ Երեւանը հայկական տարա՞ծք է: Սա ի՞նչ խելագարություն է: Այդտեղ ամեն մի քար ու թուփ հայկական է: Ադրբեջանցիներտը եկել են այդտեղ անասնապահությամբ են զբաղվել, օգտվել են հայերի բարյացկամությունից, ասել են՝ դե թողեք էստեղ մի 5-10 տուն սարքենք, որ ձեզ համար անասնապահությամբ զբաղվենք: Տներ են սարքել, անունն էլ դրել են թուրքական:
Մենք հիմա չունենք նորմալ բանակցող, մենակ գալիս, ասում են՝ ուզում են, բա չտա՞նք: Եթե տվեցին, կողքի գյուղերը՝ Բաղանիսը, Ոսկեպարը, չեն կարողանալու էդտեղ ապրեն: Ասենք Կիրանց գյուղից տներ է ընկնում Ադրբեջանին, էլ էդ գյուղում մարդ կապրի՞: Չեն ապրելու, ոչ էլ Ոսկեպարում են ապրելու: Ո՞վ իր երեխուն ուղիղ նշանառության տակ կուղարկի դպրոց»,- ասաց նա: