Եթե Զելենսկին գա՝ կընդունենք, էլ ՌԴ-ի ճորտը չ...

«Եթե Զելենսկին որոշի գալ, ուրեմն պետք է ընդունենք․ ի՞նչ խնդիր ունենք մենք». լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Հարցին՝ հետաքրքիր չէ՞՝ ինչպես կարձագանքի Ռուսաստանը, պատգամավորը պատասխանեց. «Մեզ չի հետաքրքրում, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը կամ չի արձագանքի․ իր գործն է։ Մեզ մեր երկրի շահն է հետաքրքրում։ Ինչպես թելադրում է մեր երկրի շահը, այնպես էլ պետք է առաջնորդվենք»։

Լրագրողները պատգամավորին հիշեցրին 44-օրյա պատերազմում կիրառված իբր ուկրաինական ֆոսֆորային զենքի մասին, բայց Մելքոնյանը հակադարձեց․ «Կարո՞ղ եք ապացուցել, որ Ուկրաինան էր տվել այն»։ Դիտարկմանը, թե չի հերքվել այդ փաստը, պատգամավորը նկատեց. «Չի հերքվել, չենք կարող ասել, իրենք էլ ասում են, որ այդ զենքը եկել է Ռուսաստանից»։

Հարցին՝ ՀԱՊԿ-ից դո՞ւրս է գալիս Հայաստանը, Մելքոնյանը պատասխանեց՝ ամեն ինչ իր ժամանակին. «Եթե դու ուզում ես դուրս գանք, դուրս կգանք, եթե չես ուզում… Սառեցնել՝ նշանակում է, որ մենք չենք մասնակցել ՀԱՊԿ-ի բոլոր հավաքներին արդեն 1 տարի»։