Մենք ՀՀ-ում ոչ թե սահմանադրականության խնդիր ո...

Այսօր անկեղծ չէ շնորհավորել Սահմանադրության օրվա առթիվ, որովհետև Հայաստանում այն վաղուց չի գործում: Այս մասին քննարկամն ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Տարիներ առաջ մենք երբեք չէինք պատկերացնի, որ իշխանությունը թեկուզ իր ուժը ցուցադրելու համար կարող է սահմանափակել դատարանների դռները և որևէ իրավական հետևանք չկրի դրա համար, որ ՍԴ դատավորին փոխելու համար կարելի է պարզապես սահմանադրություն փոխել: Դա ջրբաժանն էր, որ օրվա իշխանությունը գծեծ իր և Սահմանադրության միջև»,-ասաց նա: