Մենք հավատամք ու նվիրվածություն ունենք ինչպես...

2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերությունները ունեցել են էական շոշափելի առաջընթաց, մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել միմյանց հետ, նման որոշում ենք կայացրել, մենք 2024 թվականին պաշտոնապես դարձել ենք ռազմավարական գործընկերներ: Այս մասին ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Իհարկե, պետք է խոստովանել, որ մեր հարաբերությունները և՛ երկու երկրների միջև, և՛ մեր երկու ժողովուրդների միջև, դարեր ի վեր, ըստ էության, ռազմավարական գործընկերության բնույթ են կրել, բայց այս նոր փաստաթուղթը, հարաբերությունների արդեն պաշտոնապես այս նոր որակ է: Այն նոր հնարավորություններ է բացում մեր առաջ և՛ քաղաքական երկխոսության առումով, և՛ տնտեսական համագործակցության առումով, և՛ մյուս ոլորտներում՝ հումանիտար, կրթության, գիտության և  այլն»,- ասաց նախարարը: