Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ:
«Որպես մարդ և կուսակցության ներկայացուցիչ, որն առաջիններից էր բարդ իրավիճակում հայտարարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ, այն է՝ համեմատաբար ավելի հանգիստ և սահուն անցման շրջան ապահովելու համար, հայտնի իրավիճակի բերմամբ, իհարկե, պիտի, այնուամենայնիվ, ունեցած արդյունքով հանդերձ, արձանագրեմ, որ մեր այդ մեր նպատակին մենք հասանք, եթե կարելի է այդպես ասել»,- իր խոսքում նշել է Տիգրան Ուրիխանյանը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շարունակվում են քաղաքական խորհրդակցությունները արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ:



