Մենք ձգտում ենք խաղաղության, այլ ոչ թե պատերա...

«Մենք եղբայրական հարաբերություններ ունենք տարածաշրջանի երկրների հետ, ընտանեկան կապեր՝ Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ։ Մյուսները (ԱՄՆ) ցանկանում են մեզ ներքաշել պատերազմի մեջ։ Բայց մենք դա թույլ չենք տա»։

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք ձգտում ենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, մենք ձգտում ենք խաղաղության և կայունության ինչպես երկրի ներսում, այնպես էլ մեր հարևանների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Իրաքի և Սաուդյան Արաբիայի հետ։ Մենք աշխատում ենք եղբայրության և հավասարության համար»,- նշել է Փեզեշքիանը։