Մենք չենք ուզում, որ մեր երկիրը շարունակի ապր...

Պրիգոժինը նոր ձայնային հաղորդագրություն է տարածել`ընդգծելով, թե չի պատրաստվում հանձնվել:

«Ինչ վերաբերում է հայրենիքի դավաճանության մեղադրանքներին, նախագահը խորապես սխալվում է: Մենք հայրենասերներ ենք, կռվել ենք և կռվում ենք, ու որևէ մեկը չի պատրաստվում նախագահի, Դաշնային անվտանգության ծառայության կամ ինչ-որ այլ մեկի պահանջով հանձնվել: Որովհետև մենք չենք ուզում, որ մեր երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, բյուրոկրատիայի և խաբեության մեջ», - նշել է նա: