
Երբ խոսքը վերաբերում է հայ-ադրբեջանական գործընթացին, մենք չենք կարող և չենք մոռանա օկուպացիայի տարիները: Այս մասին ասել է Իլհամ Ալիևը Բաքվի 12-րդ Գլոբալ համաժողովի բացման ժամանակ:
«Մենք գիտենք ադրբեջանական ժողովրդի տառապանքների և հայկական ագրեսիայի հասցրած վնասի մասին: Մենք ականատես եղանք բարբարոսության մեր ազատագրված տարածքներում»,- նշել է նա:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Ադրբեջանի նախագահն ասել է. «Այժմ քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին և, ըստ էության, խաղաղության պայմանագրի հեղինակն է»:
Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանին մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են Ադրբեջանի դեմ։