Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատե...

Ադրբեջանը խաղաղություն է ուզում, բայց պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում», - ասել է նա։

Ըստ Ալիևի, միևնույն ժամանակ Ադրբեջանը պետք է զգոն լինի։

«Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի որ աշխարհում գործընթացների ընթացքն այնպիսին է, որ անհնար է կանխատեսել, թե ինչ կլինի վաղը։ Մեր անվտանգության երաշխավորը մենք ինքներս ենք՝ պետությունը, ժողովուրդը և մեր Զինված ուժերը», - նշել է նա։