Մենք ավելի շատ աշխատում ենք հետևանքների վերաց...

Այսօր 100-օրյա աշխատանքային փուլն է ամփոփում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարի խոսքով՝  իրենց գերատեսչությունն ավելի շատ գործ ունի հետևանքների հետ, աշխատում է դրանց վերացման ուղղությամբ: 

«Կարևորում ենք և առանձնակի ուշադրություն ենք դարձնում ապաինստիտուցիոնալացմանը, երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում ապրելու և ինստիտուտներից դուրս գալու իրավունքի իրացմանը: Կարծում ենք, որ այս խնդրով երկար ժամանակ քիչ ենք զբաղվել, ես անբավարար եմ համարում, մենք շատ ենք ուշացել, շատ երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք կարող էին ապրել իրենց համայնքում, եթե լիներ պետական բավարար աջակցություն, և այն ծրագրերը, որոնք ուղղվում են հաստատություններին, եթե ուղղվեին ընտանիքներին, կուժեղացնեին ընտանիքի ինտիտուտը»,- նշում է Բաթոյանը::