Վահագն Ալեքսանյանի ելույթը ևս մեկ անգամ փաստեց, որ իշխանությունը այնքան տագնապած է, որ խոսում է ընդդիմադիր դաշտում մեծ դերակատարություն ունեցող ուժի՝ «Հայաստան» դաշինքի մասին: Ակնհայտ է, որ հրահանգներով շարժվողը դուք եք, և շարժվում եք մեկ անձի հրահանգով՝ բռնապետական մեծ հակումներ ունեցող անձի: Այսօրվա նախագիծը դրա վառ ապացույցներից մեկն է: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ելույթին՝ Արծվիկ Մինասյանը նշեց.
«Խորհրդի նիստից ակնհայտ դարձավ, որ մեծամասնությունը, անկախ ամեն ինչից՝ արհամարհելով բոլոր ժողովրդավարական նվազագույն կանոնները, իրավական նվազագույն պարտավորությունները, որոշել է ուժի «զոռով» այս նախաձեռնությունները առաջիկա՝ ընդամենը մի քանի ամսից սպասվող ընտրություններում իրականացնել և անել փոփոխություն: Դիտորդների վերաբերյալ կարգավորումները համարվում են ընտրական օրենսդրության սկբունքային կարգավորվող համակարգերից մեկը»:
Անդրադառնալով խորհրդի նիստին՝ Մինասյանը շեշտեց, որ իրենք փորձեցին կանխել հակաժողովրդավարական ու հակաօրինական ընթացքը, բայց չհաջողվեց, առաջարկություն ներկայացրին նույնիսկ հետաձգելու, որպեսզի միջազգային ներկայացուցիչների ներգրավվման ու հանրային քննարկման միջոցով ունենան օրենսդրական փոփոխության վերաբերյալ պատշաճ քննարկումներ և դրա հիմման վրա նորմալ եզրակացություն, սակայն մերժում ստացան:
«Մենք անընդունելի ենք համարում նման վարքագիծը, սա հերթական փորձն է ընտրական կեղծիքները օրինականացնելուն միտված: Մենք հրավիրում ենք այս հարցի վերաբերյալ և միջազգային, և տեղական հասարակական կազմակերպությունների ուշադրությունը: Մենք մտադիր չենք մասնակցել հարցի քննարկմանը, «Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու»:



