Մելանյան ուրախ է, որ Իլոն Մասկը իր ամուսնու «...

Մելանյա Թրամփը գոհ է, որ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, դարձել է իր ամուսնու՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի «դայակը»։

Թրամփի ընտանիքին մոտ կանգնած բազմաթիվ աղբյուրների համաձայն՝ Մելանյային չի անհանգստացնում միլիարդատիրոջ մշտական ներկայությունը Մար-ա-Լագոյում, քանի որ նա նշանակվել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար, գրում է PEOPLE-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մելանիան Դոնալդի հետ Մասկի հարաբերությունները դիտարկում է որպես միայն դրական: «Մելանյան ուրախ է, որ Դոնալդը դայակ ունի, և եթե նա մնա, ինքը կգտնի մի նախագիծ, որ միանա նրանց», - ասում է Փալմ Բիչի աղբյուրը: