
Ռումինիայում և Բուլղարիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի Dacian Fall 2025 զորավարժությունները: Այս մասին հայտնում է Ռումինիայի ռադիոն:
Զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ 10 երկրի՝ Բելգիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ֆրանսիայի ավելի քան 5 հազար զինծառայող և 12 հազար միավոր մարտական տեխնիկա։
Հոկտեմբերի 20-ին մեկնարկած զորավարժությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 13-ը: