Մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակո...

Թվիթերի իր էջում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։

«Սկսում ենք խոսել ռուս ներկայացուցիչների հետ: Օրակարգում են հետևյալ հարցերը` անհապաղ կրակի դադարեցում, զինադադար, մարդասիրական միջանցքներ` ավերված կամ մշտապես  ռմբակոծված  գյուղերից ու քաղաքներից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար»,- գրել է Պոդոլյակը: