Մեկնարկել է «Տարածաշրջանային զարգացումները և...

Մեկնարկել է «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով կլոր-սեղան քննարկումը, որը համախմբել է պետական, փորձագիտական, բիզնես ոլորտի և միջազգային շրջանակների ներկայացուցիչների։

Քննարկումը կազմակերպվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից՝ Եվրասիական բանկի աջակցությամբ։  

Բացման խոսքով հանդես է եկել Օրբելի կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը։    

Միջոցառմանը հատուկ ելույթով հանդես են եկել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը:   

Բանախոսները կարևորել են տարածաշրջանային կապակցվածության զարգացումը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես Հայաստանի տնտեսական զարգացման և համագործակցության առանցքային ուղղություն։