Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Վրաստան:
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ Անի Բադալյանը հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում:
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, որին կհաջորդեն մամուլի համար հայտարարություններ:
Ծրագրված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ:
ՀՀ ԱԳՆ խոսնակն հայտնեց, որ այս պահին ընթանում է Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։



