ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: