Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։
Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետ է ընտրվել Երևանի նորընտիր ավագանու՝ հոկտեմբերի 10-ին կայացած առաջին նիստում։
Ավինյանի թեկնածությունն առաջադրել էր ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նրա օգտին քվեարկել էր ավագանու 32, դեմ՝ 5 անդամ։
Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը մասնակցում են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։



