Մեկնարկեց Երևանի քաղաքապետի ընտրության ավագան...

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի ընտրության ավագանու նիստը: Այն վարում է Երևանի նորընտրի ավագնաու ամենատարեց անդամը:

Նորընտիր ավագանու առաջին նիստին մասնակցում է 37 անդամ:

Նիստն իրավազոր է:

Օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրություն, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերն են։