«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մեկ տարի է՝ «Ժողովուրդ» օրաթերթը հետևողականորեն փորձում է հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ առնչվող քրեական վարույթը, որը 2023-ից քննվում է։ Սակայն ստացվող պաշտոնական պատասխանները ոչ թե պարզաբանում են իրավիճակը, այլ ավելի շատ հարցեր են առաջացնում։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը։ Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը։ Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է։
Սա նշանակում է, որ մեկ ամբողջ տարվա ընթացքում գործի ընթացքի վերաբերյալ որևէ նոր տեղեկություն չի ներկայացվում, և փաստացի նույն ձևակերպումը շարունակում է կիրառվել այսօր էլ։
Մինչ այժմ հանրությանը չի ներկայացվել որևէ տեսանելի առաջընթաց․ Արփի Դավոյանն ի վերջո ինչ է արել, ինչպես է խաբել պետությանը, խաբել է, թե չի խաբել։ Գործով ոչ նոր մեղադրյալներ կան, ոչ նոր դատավարական կարգավիճակներ ունեն մարդիկ, ոչ էլ ավարտական որոշում կա։ Միայն նույն ձևակերպումը՝ «նախաքննությունը շարունակվում է»։
Եվ այս առումով ուշագրավ է համադրել հանրային փաստերը քրեական վարույթի հետ։ Մասնավորապես՝ վերջին ամիսներին ԱԺ նիստերի ժամանակ պատգամավոր Արփի Դավոյանը հաճախ է հրապարակային կերպով գովաբանում ՀՀ գլխավոր դատախազ՝ Աննա Վարդապետյանին։ Միաժամանակ նա ունի ջերմ հարաբերություններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունի տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ։ Ուստի դժվար չէ կռահել, թե ինչու վարույթը 2023-ից սկսած տեղից չի շարժվում։ Ի վերջո խոսքը շարքային քաղաքացու մասին չէ, այլ իշխանական խմբակցության գործող պատգամավորի, որը փաստացի հովանավորվում է ուժայինների կողմից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



