Մեկ շաբաթում գրանցվել է 154 արտակարգ արտակարգ...

Սեպտեմբերի 23-29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 442 դեպք, որից 154-ը՝ արտակարգ:

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ հրդեհի՝ 88, ուժեղ կարկուտի, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 4, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 24, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 52, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 164, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 19, 38 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 18 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 72, զոհվել՝ 13 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: