Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործ...

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 10, խարդախության՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, հոգեկան ներգործության ու մարդու առևանգման՝ 3-ական,գույքը ոչնչացնելու կամ վնասելու և պաշտոնեական անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 2-ական, կողոպուտի, շորթման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, փախուստ ՁՊՎ-ից, ՔՄ-ից, դատարանից, գերեզմանն անարգանքի ենթարկելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցի մաքսանենգության, երեխայի կյանքի, առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, կեղծ եզրակացություն տալու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, սառը զենքի հայտնաբերման ու թմրամիջոցներ իրացնելուն օժանդակելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գույքը դիտավորյալ ոչնչացնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար․ 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։