Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դ...

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 29-30-ը:

Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

12 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,

9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և մարմնական վնասվածք պատճառելու,

6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խարդախության,

5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

3-ական դեպք՝ թմրանյութի իրացման և գույքը ոչնչացնելու կամ վնասելու,

2-ական դեպք՝ կողոպուտի, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, ապօրինի ձեռնարկատրական գործունեության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման։

Բացահայտվել են նաև սեքսուալ բնույթի բռնի գործողության, փաստաթուղթ կեղծելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

խուլիգանության՝ 2 դեպք,

անձնական ունեցվածքի գողության և սպանության փորձի ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:

Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով 2 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։