Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 106 դ...

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 24,թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 7-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խուլիգանության՝ 5, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, բնակարանային գողության, կաշառակերության, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, դատական ակտը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, պետական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անձին ապօրինի ազատությունից զրկելու, փաստաթուղթ կեղծելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և կանխամտածված սնանկության՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է սպանության, բնակարանային գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար․ 22 մարդ ստացել է տարբեր աստտիճանի մարմնական վնասվածքներ։