Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դ...

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 31-ից ապրիլի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք: Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկնաությունից:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 10, հոգեկան ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու ու խարդախության՝ 8-ական, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության, ծառերը, թփերը ապօրինի հատելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 3-ական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության, կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգության, կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգության ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 2, մարդու առևանգման, ավազակության, անձնական ունեցվածքի գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, անձին ազատությունից ապօրինի զրկելը և անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշման պահանջները խախտելու, անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշումը խախտելու, մշակութային արժեքների և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ դրանց իրացնելու, ինքնիրավչության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ալիմենտ չվճարելու և փողերի լվացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման՝ 6 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 11 պատահար․ 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։