Մեկ կուսակցության եւ գործող վարչապետին ծառայո...

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինքոր հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ինտարեվերջյան ընդունելություն է կազմակերպել։ ՔՊ-ական պատգամավորները հաստատել էինոր հրավիրված են։ Մեզ հետաքրքրում էրթե ուրիշ ում է հրավիրել ՀՀ նախագահըորը թվում է՝ ողջ երկրի նախագահն էայլ ոչ թե միայն իշխող քաղաքական ուժի։ Սակայն պարզվում էոր Խաչատուրյանը միայն ՔՊ-ականների նախագահն է․ ընդդիմադիրներից տեղեկացանք, որ իրենք հրավիրված չեն նախագահական։ «Բնականաբարհրավեր չենք ստացել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Հայաստան» դաշինքից եւս հայտնեցինոր հրավիրված չեն։ Մինչդեռ նախկինում նախագահականում ոչ միայն ընդդիմությանն էին հրավիրումայլեւ հանրային ընդդիմադիր դեմքերիընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Հիշեցնենքոր ՀՀ Սահմանադրության մեջ գրված է․ «Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով»։

Մինչդեռ այսօր ունենք ոչ միայն սուպերվարչապետ՝ անսահմանափակ լիազորություններովայլեւ կոնկրետ մեկ կուսակցությանը եւ գործող վարչապետին ծառայող նախագահորը չի ներկայացնում հասարակության շահը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում