Շնորհակալ ենք, որ օգնել եք Եվրոպայի քաղաքացին...

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն հայտնեց Հայաստանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Իրանում իրադարձությունների ֆոնին Եվրոպայի քաղաքացիների տարհանման հարցում օգնելու համար:

 Մեցոլան այս մասին ասաց Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ:

«Վերջին օրերին Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել: Ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել: Շնորհակալ եմ, որ օգնել եք Եվրոպայի քաղաքացիների տարհանմանը»,-ասաց Մեցոլան՝ դիմելով Փաշինյանին: