Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր, որոնք խոչընդոտում են բնակիչների ազատ տեղաշարժը, բակերում ու փողոցներում անտեղի տարածքներ զբաղեցնում և, ամենակարևորը, աղավաղում մայրաքաղաքի արտաքին տեսքը։ Այս մասին տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետի կարգադրությամբ բոլոր վարչական շրջաններից հեռացվում են ավտոմեքենաների կմախքներն ու դրանք տեղափոխվում առանձին վայր։
Այս ընթացքում տասնյակից ավելի բակերից դուրս է բերվել փոխադրամիջոցների շուրջ 200 ոչ պիտանի հենակմախք, ինչպես նաև տեղափոխվել է այլ մետաղական ջարդոն։
Ազատված տարածքները մաքրվել են ու բարեկարգվել։