Մայրաքաղաքի տեղափոխումը անհրաժեշտություն է. Փ...

Իրանում պետության մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու անհրաժեշտություն կա: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ԻՌՆԱ-ն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Այսօրվա իրականությունն այն է, որ մենք այլևս ընտրություն չունենք. մայրաքաղաքի տեղափոխումը անհրաժեշտություն է»,-ասել է նա։

Դրա պատճառը, ըստ պետության ղեկավարի, ջրամատակարարման հետ կապված զգալի խնդիրներն են, որոնք, զուգորդված քաղաքային բնակչության աճի հետ, կարող են հումանիտար աղետ ստեղծել։