«Մայր Հայաստանը» հայտարարել էր, որ այս ընտրու...

Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը գրում է․

Սիրելի գյումրեցիներ, ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել Մայր Հայաստան դաշինքին վստահության քվե տալու համար։ Մենք Գյումրու ավագանու կազմում ներկայացված կլինենք 2 մանդատով, և, անկասկած, մեզ վստահված քվեները ծառայեցվելու են հանուն մեր սիրելի քաղաքի զարգացման ու բարգավաճման։ Գյումրու ու գյումրեցիների խնդիրները վեր հանելն ու լուծումներ առաջարկելը լինելու է մեր առաջնահերթությունը։
Գյումրին դարձել է Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը ու առանց չափազանցության այս ընտրություններին համակ ուշադրությամբ հետևում էր ամբողջ Հայաստանն ու Սփյուռքը։
«Մայր Հայաստանը» հայտարարել էր, որ այս ընտրություններին մասնակցում ենք նվազագույնը ՔՊ-ին իշխանազրկելու օրակարգով, և ընտրություների արդյունքներով գյումրեցին անվստահություն հայտնեց Քաղաքացիական պայմանագրին։ Գյումրեցիները ցույց տվեցին, որ առնվազն հաշտ չեն Նիկոլ Փաշինյանի վարած կործանարար քաղաքականության հետ։ Եվ դա արձանագրվեց մարտի 30-ի ընտրությունների արդյունքներով։
Վստահ ենք, որ Գյումրու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման քայլերթի կարևոր քայլերից մեկն է։