«Մայր Հայաստան»-ը հաղթել է քաղաքապետարանի դեմ...

Հարգելի երեւանցիներ,

Ինչպես արդեն տեղյակ եք, մենք հաղթել ենք քաղաքապետարանի դեմ մեր ներկայացրած դատական գործը՝ 2024թ. կայանատեղիների սակագների ապօրինի բարձրացման վերաբերյալ։ Սակայն քաղաքային իշխանությունը, իր սխալը ընդունելու եւ անպատասխանատու որոշման հետեւանքները կրելու փոխարեն, փորձում է օգտագործել օրենքի տեխնիկական հնարավորությունները՝ բողոքարկելով դատարանի որոշումը եւ պարզապես հետաձգելով դրա իրավական ուժ ստանալը։

Ինչպես գիտեք, մենք նույն հարցով դիմել էինք դատարան նաեւ 2025 թվականի սակագների ապօրինի բարձրացման վերաբերյալ։ Եվ այսօր մեծ ուրախությամբ եւ հպարտությամբ հայտարարում ենք, որ մենք նաեւ այդ գործով ենք հաղթանակ տարել։ Դատարանը հաստատել է՝ 2025 թվականի սակագների բարձրացումն անվավեր է և ոչ իրավազոր:

Վահե Գրիգորյան հզոր ես, ընկեր ջա՜ն:

***

Երբ հերթական պարտությունը փորձում են քողարկել հերթական բողոքարկմամբ

Երևանի քաղաքապետարանի խոսնակը հայտարարել է, որ դատարանի որոշումը կայանատեղիների ապօրինի սակագների վերաբերյալ կրկին պատրաստվում են բողոքարկել։

Անկեղծ ասած՝ սա ոչ ոքի չի զարմացրել։ Սա արդեն երրորդ դատական հաղթանակն է «Մայր Հայաստան» խմբակցության կողմից, իսկ ձեր արձագանքը կրկին նույնն է՝ բողոքարկել, ձգձգել, մերժել պատասխանատվությունը։

Երկու պարզ ճշմարտություն՝

Բարեխղճությունն և արժանապատվությունը սկսվում են սեփական սխալներն ընդունելուց։

Բայց դուք նախընտրում եք օրենքի տեխնիկական միջոցներով փախչել ձեր պարտության փաստից։

Հիշեցում․ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը բողոքարկման իրավունք սահմանում է ֆիզիկական անձանց համար, ոչ վարչական մարմինների։

Դուք չեք պայքարում ձեր իրավունքների համար, դուք պայքարում եք արդարադատության և երևանցիների շահերի դեմ:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից