Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն։  Այսօր ևս մեկ անգամ այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը նմանատիպ ևս մեկ գրառում էր արել, որում մասնավորապես գրել էր․ «Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս»։