Մայիսին սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կ...

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. մայիսը 2022թ. մայիսի նկատմամբ) կազմել է 1.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 1.8% գնանկում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2023թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.2% հավելաճ):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գները նվազել են 2.2-1.4%-ով: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.7%-ով: