Մայիսին Հայաստան է այցելել 176 հազար զբոսաշրջ...

Հայաստան այս տարի մայիս ամսվա ընթացքում ժամանել է 176 հազար զբոսաշրջիկ։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունը: 

Նշվում է, որ սա լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2019 թ.՝ 146 հազար, 2022 թ.՝ 116 հազար զբոսաշրջիկ): 

2023 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հիմնական երկրներն են Ռուսաստանը (շուրջ 52%), Վրաստանը (12%) և Իրանը (6%):