Քիչ առաջ Նարեկ Մալյանը Ջորջ Սորոսի լուսանկարներով իրազեկման ակցիա էր իրականացնում համալիրի դիմաց, որտեղ տեղի է ունենում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Politik.am-ի հետ զրույցում Մալյանն ասաց, որ որպես հյուրասեր հայ անպայման փորձելու է մայարքաղաքի հյուրերին տեղեկացնել, որ աշխարհում կա Սորոս անունով «վտանգ», որը պղծում և քայքայում է պետությունները. «Կոչ եմ անելու այդ երկրների ներկայացուցիչներին շատ խիստ հետևել Սորոսի ֆոնդերին, եթե այդպիսիք կան իրենց երկրներում: Որպես մեր դաշնակից երկրներին հյուրընկալող մարդ` անդամ երկրների լեզուներով պաստառներ ենք պատրաստել նրանց լեզուներով այս վտանգի մասին տեղյակ պահելու մասին, որպեսզի նրանց պետական հիմնասյուները չքանդվեն: Սա բարի կամքի իրազեկման ակցիա է»:
Իր նոր ծարագերի և «Ադեկվատ»-ի եթերում տևական ժամանակ չերևալու մասին Մալյանը տեղեկացերեց`բովանդակային առումով այլ զբաղվածություն ունի, սակայն հնարավոր է` նորից եթեր վերադառնա. «Նաև միտք կա համատեղ նախաձեռնություն սկսելու, որի մասին կտեղեկացվենք, երբ այն ավելի առարկայական կլինի»- ավելացրեց Նարեկ Մալյանը:



