«Մամուլում տեղեկություններ կան, որ ԿԸՀ նախագահը նախագծի վերաբերյալ առարկություններ է ներկայացրել արդարադատության նախարարություն։ Ի՞նչ տեղեկություններ կան այդ առումով»,-ԱԺ արտահերթ նիստում նման հարց հնչեցրեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանին։
Պատասխանելով հարցին՝ Վահագն Հովակիմյանը նշեց, որ Թովմասյանի հարցը վերաբերում է ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախագծի մեծ փաթեթին։
«Այդ 30 առարկությունները վերաբերում են այն մեծ նախագծին, որն այսօր մենք չեն քննարկում»,- ասաց նա։
Արձագաքելով՝ Թագուհի Թովմասյանը նկատեց, որ նորից ստացվում է այն վիճակը, որ մասնագիտական հանձնաժողովին ուղարկվել է մի նախագիծ, իսկ ԱԺ բերվել է մեկ այլ նախագիծ
«Եթե չենք լսելու այդ մասնագիտական հանձնաժողովի կարծիքը, ինչո՞ւ ենք ընդհանրապես ուղարկում»,- նշեց նա։
Վահագն Հովակիմյանն էլ պատասխանեց, թե մասնագիտական հանձնաժողովին ուղարկված նախագիծը ներառում է նաև այսօր քննարկվող փոփոխությունների ենթակա նախագիծը։



