Մասկը կոչ է արել մի շարք պետծառայողների փոխար...

Ամերիկացի միլիարդատեր եւ ԱՄՆ կառավարության արդյունավետության գործակալության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ արհեստական​​ բանականությունը կարող է փոխարինել պետական ​​ծառայողներին որոշ առաջադրանքներ կատարելիս, հայտնել է Bloomberg գործակալությունը։ Մասկը ԱՄՆ կառավարությունն անվանել է անարդյունավետ՝ ասելով, որ արհեստական բանականությունը պետք է ստանձնի որոշ պետական ​​ծառայողների ներկայում իրականացվող գործառույթները: Նշվել է, որ գործարարն այս կարծիքն արտահայտել է Բեւեռլի Հիլզում, Միլքենի ինստիտուտի Գլոբալ կոնֆերանսում, որտեղ քննարկվել է նաեւ նրա SpaceX եւ Neuralink ընկերությունների աշխատանքը։