Մասկը կոչ է անում 2032 թվականի ԱՄՆ նախագահակա...

ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը կոչ է արել «նախապես մտածել»՝ խոսելով Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի չորրորդ ժամկետով հնարավոր վերընտրության մասին։

«Նախապես մտածեք», - մեկնաբանել է Մասկը X օգտատիրոջ՝ «Trump 2032 » գրությամբ մարզաշապիկի լուսանկարի գրառման տակ:

Միևնույն ժամանակ, ապրիլի 22-ին Ipsos-ի կողմից Reuters-ի համար հրապարակված մի շարք հարցումներ ցույց տվեցին, որ հարցվածների մոտավորապես երեք քառորդը չի ցանկանում, որ Թրամփը 2028 թվականին առաջադրվի երրորդ ժամկետով։ Ավելի վաղ Թրամփը NBC News-ին հայտարարել էր, որ «չի կատակում» երրորդ ժամկետի հնարավորության մասին խոսելիս, սակայն, ինչպես ավելի ուշ հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, նա առայժմ չէր ցանկանա դա քննարկել։