Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիսի երկաթուղային կայարանի վարչական տարածքի սենյակներից մեկում կրակ ու ծուխ է նկատվում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամանել են Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Այրվել է սենյակներից մեկում եղած գույքը:
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: