Մամուլի հրապարակումներից մեկի համաձայն` Տավուշի և Լոռու մարզպետարաններում շարունակում են պարգևատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական:
Ըստ այդ հրապարակման` Տավուշի մարզպետարանի 101 և Լոռու մարզպետարանի աշխատակիցներ ստացել են եռամսյակային պարգևավճար: Պարգևաըրվել են նաև մարզպետները: Չկան հստակ չափորոշիչներ, թե ինչի հիման վրա և ինչ չափով, ինչպես են պարգևատրվում աշխատակիցները:
Այս առիթով պարզաբանում ստանալու համար Politik.am փորձեց մեկնաբանություն ստանալ մարզպետներից:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքեց տեղեկությունը` հայտնելով, որ այս տարի մեկ անգամ են պարգևատրվել տարվա առաջին եռամսյակի արդյունքներով.
«Վճարումը կատարվել է առաջին եռամսյակի արդյունքերով, դրանից հետո այլ պարգևատրում չի եղել: Հրապարակմանը ծանոթ եմ, տվյալների ցուցակները հենց այդ պարգևատրման ցուցակներն են: Հին տվյալները վերցրել և նորից շրջանառության մեջ են դրել»,- ասաց մարզպետը`ավելացնելով` իրականում ես վատ չեն զգում, որ աշխատակիցներին պարգևատրելու հնարավորություն ենք ունեցել:
Լոռու մարզպետարանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, սակայն մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ևս ֆեյսբուքյան իր էջով մեկնաբության տեսքով գրել էր, որ լուրը ապատեղեկատվություն է:



