Մարուքյանը, Պետրոսյանը և ամերիկացի համասեռամո...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե Սրբազան շարժման ձախողումներից մեկը «նախկին նախագահների ստվերն էր», որ երևաց այս ընթացքում։  Սրբազանը նաև հայտարարել էր, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է հեռանան։ Ըստ Սրբազանի քաղաքականությունից պետք է հեռանա նաև Լևոն Քոչարյանը։

Միքայել Սրբազանը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր հայրերից մեկն է և չլինելով քաղաքական գործիչ կարող է ցանկացած հայտարարություն անել։ Պարտադիր չէ, որ դրանք լինեն քաղաքագիտորեն ճշմարիտ և հիմնավորված։ Անթույլատրելի է իհարկե Սրբազանի այս մտքին արձագանքել վիրավորանքներով, քանի որ այդ կերպ պատասխանողները ոչնչով չեն տարբերվում ՔՊ-ականներից, որոնք ՀԱԵ հոգևոր հայրերի մասին խոսում են անհարգալից։

Բայց որքան զավեշտալի է, որ Միքայել Սրբազանի խոսքը որպես դրոշակ օգտագործում են քաղաքական կոչված գործիչներ, որոնք իրենց տապալված, անհաջողակ լինելը հիմնավորում են նախկին ղեկավարների քաղաքական կյանքում ներկա գտնվելով։ Երբ քաղաքական կոչվող գործիչներից ես լսում այս կամ այն գործչի քաղաքական կյանքից հեռանալու պահանջի մասին, ապա չես կարող քմծիծաղով չվերաբերվել դրան։ Դա նույն է, որ բռնցքամարտի աշխարի առաջնությանը մասնակցելու ցանկություն ունեցող մարզիկը հայտարարի, որ քանի դեռ առաջնությանը մասնակցում են Մեննի Պակյաոն, Օսկար Դե Լա Խոյան, Թոմաս Հիրնսը և Ռոբերտո Դուրան ինքը չի կարող հաջողություն ունենալ։ Ինչ է սա, եթե ոչ ծաղր քաղաքական մտքի նկատմամբ։

Քաղաքականությունը ևս մրցապայքար է, որտեղ գործիչները մրցում են լավագույնը դառնալու համար։  Ադեկվատ գործիչը կմասնակցի այդ մրցապայքարին անկախ, թե դրանց ովքեր են մասնակցում։ Եթե կարողանում եք հանրությանը համոզել, որ Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի և Սերժ Սարգսյանի փոխարեն ձեզ ընտրեն, ապա իմաստը որն է նման պահանջ ներկայացնելու։

Հ․Գ․ Նախկին ղեկավարների քաղաքականությունից հեռանալու պահանջողների թվում հատկապես ծիծաղելի են Էդմոն Մարուքյանն ու Սուրեն Պետրոսյանը։ Երկուսն էլ ժամանակին նախորդ իշխանությունների կցորդ են եղել ու ծառայել են նրանց, իսկ Երևանի ավագանու վերջին ընտրությունները ցույց են տվել, որ նրանք խորապես մերժված են։ Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» ստացել է 400 ձայն, իսկ Պետրոսյանի «Ժողովրդավարական համախմբումը»՝ 2300։ Ի դեպ, այդ ընտրություններին նախկին նախագահները, անգամ Լևոն Քոչարյանը չէին մասնակցում։

Այս երկու գործիչների դժգոհությունը հիշեցնում է ամերիկացի մի միասեռականի պատմություն, որը հայտարարել էր, որ ինքը համասեռամոլի է դարձել, քանի որ իրենից ուժեղ և գեղեցիկ դասընկերներ է ունեցել։