Այսօր՝ մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում օպերատւվ տեղեկություններ են ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Մարտունի բնակավայրի «Ջաղի ձոր» կոչվող տարածքում կինը սարից գլորվել ու հայտնվել է ձորում, և նրան դուրս բերելու համար օգնություն է անհրաժեշտ։
Shamshyan.com-i օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի համայնքային ոստիկանները, Ճամբարակի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, «Ճամբարակ» բժշկական կենտրոնի բժիշկներն ու քաղաքացիները, այդ թվում՝ վիրավորի հարազատները։
Քաղաքացիները, փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկներն ու բժիշկները հայտնաբերել են վիրավոր ու անօգնական կնոջը, ապա նրան մեծ դժվարությամբ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որտեղ բժիշկները նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։



