Մարտուն Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ հանրային հա...

Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի հրամանով Մարտուն Արտակի Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալի պաշտոնում։

Այս մասին տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ 

Մարտուն Սիմոնյանը 2013-2023 թվականներին ծառայել է Ոստիկանության համակարգում՝ տարբեր ծառայություններում, 2023-ից աշխատել է Քննչական կոմիտեում։