Մարտի մեկի զոհերին կրակողներին բացահայտելու հ...

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  հայտարարեց, որ Մարտի 2-ի զոհերին կրակողներին դեռ չեն բացահայտել, և այս հարցում որևէ կասյածյալ կամ մեղադրյալ դեռևս չկա:

«Նոր տեղեկություններ կամ որոշակի ապացույցներ ձեռք բերվել են այդ հանգամանքների վերաբերյալ, նաև զոհերի հետ կախված, բայց դրանք դեռևս բավարար չեն, որպեսզի հնարավեր լինի որպես մեղադրյալ ներգրավել որևէ անձի»,-ասաց նա:

Այն հարցին, թե արդյոք դժվարություն կա՞ կոնկրետ տասը անձանց վրա կրակողներին հայտնաբերելու հարցում, դատախազը ասաց, որ բարդություն ունեն այս առումով. «Ծանոթ լինելով քննության ընթացքին՝ այո, կան բարդություններ: Ցանկացած գործում կան բարդություններ»: