
«Հրապարակ» օրաթերթը գրել է․
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Կոնգրես հյուրանոցում հյուրընկալել է «Հայաստան» դաշինքի խմբակցության կին պատգամավորներին, խմբակցության փորձագետ կանանց եւ պատգամավորների կին օգնականներին՝ շնորհավորելու Մարտի 8-ը։ Հավաքին մասնակցել են նաեւ խմբակցության տղամարդ պատգամավորներից մի քանիսը։ Մեզ պատմեցին, որ նախագահը քաղաքական ուղերձներ չի արել, կարճ հավաք է տեղի ունեցել, ծաղիկներ է նվիրել կանանց, շնորհավորել, բարեմաղթանքներ հղել, տողատակերում էլ հասկացրել, որ առաջիկայում մեծ անելիքներ ունեն։
Փետրվարի 17-ի իր ասուլիսում Քոչարյանը, ըստ էության, ազդարարեց ակտիվ քաղաքական գործունեության մասին, թեպետ մոտ 2 տարի պասիվ էր եւ թիմում անգամ տպավորություն ունեին, որ նա որոշել է հեռանալ քաղաքականությունից։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։