Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկմ...

Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը, ինչպես նաև այս կուսակցությունից Եվրախորհրդարանի ութ պատգամավոր և 12 օգնական մեղավոր են ճանաչվել Եվրախորհրդարանի միջոցների յուրացման գործով։

Փարիզի դատարանը Մարին Լը Պենին դատապարտել է չորս տարվա ազատազրկման, որից երկուսը պայմանական, երկուսը՝ էլեկտրոնային թևնոցով:

Լը Պենին արգելվել է առաջադրվել պետական պաշտոններում: Դատավճիռը պետք է ուժի մեջ մտնի դատարանի որոշման հրապարակումից անմիջապես հետո, նույնիսկ եթե Լը Պենը բողոքարկի։ Սա ենթադրում է, որ Մարին Լը Պենը չի կարող առաջադրվել որպես թեկնածու 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում։