Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը` խոսելով ապրիլի 5-ին Մարդու իրավունքներին նվիրված խորհրդարանական լսումների մասին, ասաց, որ Նաիրա Զոհրաբյանը ստում է, թե հանձնաժողովը հստակ թեմաներ էր սահամնել այդ օրվա լսումների օրակարգի համար:
Խոսքը վերաբերում է տրանսգենդերի ելույթին, երբ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ վերջինս իր ելույթով խախտել է հանձնաժողովի սահմանած օրակարգը: Կարապետյանը նշել է, որ հասարական կազմակերպություններին չի հորդորվել գրանցվել միայն այն պարագայում, եթե նրանք օրակարգի թեմաներին առնչվող ելույթներ պիտի ունենան: Գրանցման պահին պարզապես թեմաներ չեն եղել:
Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլի» պատգամավորի ելույթին ի պատասխան ֆեյսբուքյան գրառում է արել.
«Ստրասբուրգից հետևեցի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանի բոցաշունչ ելույթին ԱԺ ամբիոնից: Ինչպես միշտ օրակարգից դուրս ելույթ ՝ իրեն հոգեհարազատ հասարակակական կազմակերպությունների շահը պաշտպանելու համար: Տիկին Կարապետյանի յուրաքանչյուր բառը սուտ է և ապատեղեկատվություն»:
Զոհրանբյանը ավելացրել է` երևի թե հեղափոխական նոր թրենդի մեջ է ստախոսությունը, մանիպուլյացիան, ապատեղեկատվությունը, բայց վստահեցնում եմ ձեզ ՝ իմ դեպքում դա ուղղակի չի անցնելու: Մնացածը, շատ ավելի հանգամանալից, Սրտասբուրգից վերադառնալուց հետո:
Տիկի՛ն Կարապետյան, հեղինակություն նման անազնիվ մեթոդներով չեն վաստակում, եթե անգամ ձեր այսօրինակ գործունեության համար Եվրոպական միությունը ձեր դոշին փակցնում է «Քաջ կին» մրցանակը:



